Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Պատրաստվեք, նոր միայն եկեք խորհրդարան

Պատրաստվեք, նոր միայն եկեք խորհրդարան
05.06.2015 | 00:57

Կան պաշտոնյաներ, որոնց անգամ լրագրողները դժվարությամբ են ճանաչում, սակայն նրանք երկար տարիներ բազմած են իրենց աթոռներին: Այս «դասին» է պատկանում ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը, ով, չնայած երկար տարիներ եղել է փոխնախարար ու մաքսային ոլորտի պատասխանատու, բայց մշտապես ստվերում է մնացել: Նա համարվում է Հովիկ Աբրահամյանի հովանավորյալը և մի շարք խնդրահարույց օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է: Մասնավորապես նրա «գրչին» է պատկանում վերջերս ընդունված արտահանման արտոնություններ սահմանող օրենքը:
Օրերս այս պաշտոնյան ԱԺ-ում քննարկվող 2014-ի բյուջեի կատարողականի մաքսային հատվածն էր ներկայացնում, որը կարելի է համարել նրա դեբյուտը: Առաջին փորձը, սակայն, հաջող չէր, ոչ մի հարցի նորմալ չէր պատասխանում, կոպիտ ասած, «սվաղում» էր:
Բայց զավեշտն առջևում էր, անգամ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները զարմացան, որ պաշտոնյան տեղեկացված չէ կարևոր խնդիրներից: Երբ պատգամավորները նրանից փորձեցին ճշտել, թե սահմանին գազի գնի մաքսային ձևակերպումն ինչքան է, Աֆրիկյանը կարկամեց ու դասը չսովորած աշակերտի նման ասաց. «Ես անգիր չգիտեմ, ճիշտն ասած, քանի որ չի հարկվում, հետաքրքիր չի եղել»:
Բանը հասավ նրան, որ Հովիկ Աբրահամյանի մեկ այլ մտերիմ` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Աֆրիկյանին հորդորեց պատրաստվել ու նոր միայն գալ խորհրդարան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ